Հղիություն, ծննդաբերություն
|
Կորոնավիրուսը` հղիության ժամանակ. tsnndatun.am

Ներկայում մոլորակի բնակչության հիմնական մասին հուզող հարցերն են. «Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսով վարակումից» և «Տարած հիվանդությունից հետո առողջության համար ինչպիսի՞ հետևանքներ են կարող են լինել»: Հղիների մոտ, այս առումով, կրկնակի վախ կա՝ իրենց և չծնված երեխայի համար:
Պարզենք, թե ի՞նչ է հայտնի բժիշկներին, ինչից արժե, իրապես, զգուշանալ և ի՞նչն է մտացածին:
Կորոնավիրուսով վարակում
Կորոնավիրուսային վարակի աղբյուր է վարակված մարդը: Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային կամ ֆեկալ-օրալ ճանապարհով: Կախված վարակման ճանապարհից՝ ախտահարվում են շնչական ուղիները կամ ստամոքսաղիքային ուղու օրգանները: Մենք հաճախ առնչվում ենք շնչական վիրուսի հետ, որը դրսևորվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ախտանիշներով:
Առարկաների, մթերքների, դռան բռնակների, սուպերմարկետներում սայլակների միջոցով ուղղակիորեն վարակվելը դժվար է, եթե աղտոտված ձեռքերով չդիպչեք քթին, բերանին, աչքերին:
Այս վիրուսն անկայուն է արտաքին միջավայրում և արագ ոչնչանում է: Սակայն մարդը վերջինիս նկատմամբ բարձր ընկալունակություն ունի: Դրանով էլ բացատրվում է հիվանդացածների այսքան մեծ քանակը:
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում հղիության վրա
Հղիությունը ժամանակավոր շրջան է, երբ կնոջ իմունիտետը թուլացած է: Բացի այդ, թույլատրելի բժշկական պատրաստուկների ցանկը խիստ սահմանափակ է, ինչը վարակման դեպքում բուժման դժվարություններից է: Ցանկացած շնչական հիվանդության բարդություններից է նաև թոքերի անբավարար օդահարումը, որոնք հղիության երրորդ եռամսյակում սեղմվում են աճող արգանդի կողմից:
Հղիության և պտղի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին բժիշկները միայն նախնական տվյալներ ունեն, քանի որ 2020 թ. մարտ ամսվա տվյալներով աշխարհում վարակվել է մոտավորապես 150 հղի: Սա բավարար չէ` լիարժեք հետազոտություններ իրականացնելու համար:
Այնուամենայնիվ, եզրակացություններ կան և դրանք հուսադրող են.
- կորոնավիրուսն ազդում է հղի կնոջ օրգանիզմի վրա այնպես, ինչպես ցանկացած այլ երիտասարդ օրգանիզմի վրա,
- բոլոր հղիները կորոնավիրուսային վարակը տարել են ծանրության թեթև կամ միջին աստիճանով,
- որևէ հղի կին չի մահացել,
- բոլոր երեխաները ծնվել են առողջ, նրանց արյան մեջ վիրուս չի հայտնաբերվել. բժիշկները ռիսկի չդիմելով, զգուշանալով բնական ծննդաբերության ժամանակ երեխաների վարակումից՝ բոլոր կանանց կեսարյան հատում իրականացրեցին,
- հարպտղային հեղուկի հետազոտությունները կորոնավիրուսային բջիջներ չեն հայտնաբերել, հետևաբար, վարակը ներարգանդային ճանապարհով պտղաթաղանթների միջոցով չի փոխանցվում:
Իսկ ահա ինչ է ասում հղիության ժամանակ կորոնավիրուսի մասին բժիշկ Կոմարովսկին: Նա վստահեցնում է, որ ըստ տարիքի, հղիները չեն մտնում ռիսկի խմբի մեջ: Հիմնականում նրանք երիտասարդ և առողջ կանայք են: Իսկ նորածինների օրգանիզմը, նրանց բջիջների անհասությունն անհնար են դարձնում բջիջներ ներթափանցումը և վերարտադրությունը:
Կորոնավիրուսը և հղիությունը Չինաստանում
Հղիների համար նախատեսել են հատուկ շինություններ` հիվանդանոցի տարածքում: 10 հիվանդ չինուհիներ ծնել են առողջ երեխաներ: Միայն մեկ կնոջ կարիք է եղել թոքերի արհեստական օդահարում իրականացնել` կեսարյան հատման ժամանակ: Երեխաներին միանգամից մեկուսացրել են 14 օրով: Այդ ընթացքում նրանց կերակրել են կաթնային խառնուրդով, քանի որ կրծքի կաթի մեջ կորոնավիրուսի առկայության մասին տվյալներ չեն եղել: Լիարժեք ապաքինումից, հետազոտություններից և զննումներից հետո երեխաներին հանձնել են մայրերին: Կրծքի կաթում կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Բրիտանացի բժիշկներն, այս առումով, հակասական կարծիքներ են արտահայտել. պետք չէ բաժանել մորը և երեխային, նույնիսկ եթե նա վիրուսակիր է կամ հիվանդ: Կրծքով կերակրման առավելություններն ակնհայտ են՝ նույնիսկ նորածնի կորոնավիրուսով վարակման ռիսկի հետ համեմատած: Նորածինները գրեթե չեն վարակվում, իսկ կնոջ օրգանիզմում արտադրված հակամարմինները կրծքի կաթով փոխանցվում են երեխային: Սակայն այս կարծիքը վերջնականապես հաստատված չէ:
Կորոնավիրուսը` վաղ ժամկետներում
Այս թեման թերի է ուսումնասիրված, քանի որ հիվանդ կանանց մեծ մասը գտնվել է հղիության երրորդ եռամսյակում: Որոշ մասնագետներ անհանգստացնող կանխատեսումներ են անում այն կանանց համար, ովքեր հիվանդացել են առաջին կամ երկրորդ եռամսյակում (նորածնի ֆիզիկական և մտավոր զարգացման շեղումներ, պտղի գենետիկ արատներ, մեռելածնություն): Անհրաժեշտ է ընդգծել, որ այս հետևանքները հնարավոր են ո՛չ միայն անմիջապես կորոնավիրուսային վարակի ազդեցությամբ, այլ նաև վիրուսի նկատմամբ օրգանիզմի ռեակցիայի հետևանքով, այն է՝ բարձր ջերմություն, շնչուղիների ախտահարման ժամանակ` թթվածնային անբավարարություն: Հենց այդպիսի ռեակցիա կլիներ նաև գրիպի, ՍՇՀ-ի, թոքաբորբի ժամանակ:
Առողջապահության նախարարությունը դիտարկում է պտղի բարդությունների հնարավորությունը վիրուսի (ինչը հաստատված չէ) և մոր բուժման ժամանակ դեղերի բացասական ազդեցության հետևանքով: Հենց հղիի համար ևս հավանական է հիվանդության ընթացքի բացասական սցենար՝ հնարավոր բարդությունների հետևանքով (շնչական անբավարարություն, մանկաբարձական արյունահոսություն, հետծննդաբերական սեպսիս): Պտղի անբարենպաստ կանխատեսումների դեպքում կնոջը կարող է խորհուրդ տրվել ընդհատել հղիությունը կամ կատարել կեսարյան հատում (ուշ ժամկետներում):
Ներկայում բժիշկների ոչ բոլոր անհանգստություններն են հաստատվում, և հղիները կորոնավիրուսային վարակը համեմատաբար թեթև են տանում:
Ինչպե՞ս խուսափել հղիության ժամանակ կորոնավիրուսով վարակումից:
Բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն հիվանդության կանխարգելմանը: Հղիների համար խորհուրդները նույնն են, ինչ այլոց համար՝ խուսափել մարդաշատ վայրերից, բացառել շփումները հիվանդացածների հետ, կանոնավոր և ճիշտ լվանալ ձեռքերը, ճիշտ սնվել, հնարավորին շատ զբոսնել մաքուր օդում:
Կորոնավիրուսով վարակման կասկածի դեպքում (կամ ցանկացած այլ վարակի դեպքում) մնացեք տանը և, սկզբում` հեռախոսով, բոլոր ախտանիշների մասին հաղորդեք Ձեր բժշկին:
Երկրի ներսում կամ արտերկրյա ուղևորությունից վերադառնալիս, պահպանեք երկշաբաթյա ինքնամեկուսացման ռեժիմ և նաև տեղեկացրեք բժշկին:
Բոլոր խորհուրդներին հետևելու դեպքում Ձեր վարակման և Ձեր փոքրիկին վտանգելու ռիսկը նվազագույն է:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն